ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ոջիլների ինկուբատորն անջատեք

Ոջիլների ինկուբատորն անջատեք
21.05.2025 | 17:41

Երկար-բարակ ճոռոմ բառերով չգրեմ ու քաղաքական կռիվներ չսադրեմ:

Զարմանալի է, բայց մեծ մասդ որերորդ անգամ Նիկոլի ու Աննայի դուդուկի տակ պարում եք ու նրանց ջրաղացին ջուր լցնում, դառնում հեշտությամբ մանիպուլյացիաների և ձեռնածության տրվող սեգմենտ:

Ոջիլներից լուրջ ու կարևոր խնդիրներ կան՝ ներքաղաքական, ազգային անվտանգության, պաշտպանական, իրավակարգի ոտնահարումների ու քրգործերը տնավարի շուլալելու, ազգը պառակտելու և թշնամացնելու դեպքերի կապակցությամբ:

Հերի՛ք եղավ, ոջիլների ինկուբատորներն անջատե՛ք:

За державу обидно.

Երկիր ենք կորցնում, իսկ դուք ոջիլ, Նիկոլ ու Աննա եք խաղացնում:

Անկապ ու անօգուտ: Իմա՜ստը:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ